ՌԴ խաղաղապահ զորակազմը հավելյալ ուժեր է տեղակայել Փարուխ գյուղում

ՌԴ խաղաղապահ զորակազմը հավելյալ ուժեր է տեղակայել Փարուխ գյուղում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, Times․am: Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈւ-ն Փարուխ գյուղում անցել է շփման գիծը, որով խախտել է եռակողմ համաձայնությունը։ Այս մասին հայտնում են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմից։

«ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարությունը որոշում է ընդունել հավելյալ ուժեր տեղակայել այդ հատվածում, արգելափակելով ադրբեջանական զորքերի հետագա առաջխաղացումը։

Ներկա պահին Փարուխ բնակավայրը գտնվում է խաղաղապահների վերասկողության ներքո»,- ասված է ՌԴ խաղաղապահ զորակազմի տելեգրամյան ալիքում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում