Թրամփը խնդրանքով դիմել է Պուտինին

Թրամփը խնդրանքով դիմել է Պուտինին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, Times․am: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Just the News-ին տված հարցազրույցում դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, խնդրելով գաղտնազերծել ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի գործարքները Արևելյան Եվրոպայի օլիգարխների հետ։

ԱՄՆ նախկին նախագահը ուշադրություն է հրավիրել 2020 թվականի սենատի հաշվետվության վրա, որում նշվում էր կրտսեր Բայդենի կապը ռուսաստանի ամենահարուստ կանանցից մեկի՝ Ելենա Բատուրինայի հետ, որը 10 տարի առաջ 3․5 միլիոն դոլար էր փոխանցել այն ընկերությանը, որի հիմնադիրն էր Ջո Բայդենի որդին։

«Բատուրինան Բայդենի որդուն է տվել 3․5 միլիոն դոլար։ Կարծում եմ Պուտինը գիտի այդ հարցի պատասխանը և կարծում եմ, որ նա պետք է այդ մասին բարձրաձայնի»,-ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ կցանկանար ավելին իմանալ Հանթեր Բայդենի և ուկրաինական օլիգարխ, Burisma հոլդինգի ղեկավար Նիկոլայ Զլոչեվսկու հարաբերությունների մասին, որը 2014 թվականին կրտսեր Բայդենին հրավիրել են տնօրենների խորհուրդ։

2020 թվականին ԱՄՆ սենատորներ Ռոն Ջոնսոնը և Չակ Գրասլին Հանթեր Բայդենին կասկածում էին Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի այրուց՝ գործարար Ելենա Բատուրինայիc գումար վերցնելու մեջ։ Պնդում էին, որ այն ժամանակվա նախագահի թեկնածու Ջո Բայդենի որդին, Բատուրինայից գումար է վերցրել մի քանի տարիների ընթացքում։

Հանթեր Բայդենին գումար տված անձանց ցուցակում կան նաև մարդիկ, որոնք կապված են Չինաստանի Կոմունիստական կուսակցության հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում