Երևանում վրաերթի է ենթարկվել ոստիկանության ծառայողը

Երևանում վրաերթի է ենթարկվել ոստիկանության ծառայողը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, Times․am: Այսօր, մարտի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 67-ամյայ Ռաֆիկ Մելքոնյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Կասյան 7 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատելի հատվածով անցնող հետիոտն, Երևանի բնակիչ 35-ամյա Գրիշա Կասյանին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին՝ օպերատիվորեն ժամանած բժշիկների հերթապահ խմբի օգնությամբ տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթակվածը ոստիկանության ծառայող է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում