Տավուշում 18-ամյա վարորդը անզգուշաբար վրաերթի է ենթարկել եղբոր 4-ամյա որդուն, որը հիվանդանոցում մահացել է

Տավուշում 18-ամյա վարորդը անզգուշաբար վրաերթի է ենթարկել եղբոր 4-ամյա որդուն, որը հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, Times․am: Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18։00-ի սահմաններում Պառավաքար բնակավայրում նույն բնակավայրի բնակիչ, 18-ամյա Թաթուլ Չ.-ն իր վարած ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենայով իրենց տան բակից առաջ ընթանալիս, անզգուշաբար վրաերթի է ենթարկել նույն բնակավայրի բնակիչ, 4-ամյա Արտյոմ Չ.-ին, հայտնում է shamshyan.com-ը։

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկների ներկայությամբ մահացել է:

Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը վարորդի եղբոր որդին էր:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում