Վրաստանն արձագանքել է Հարավային Օսեթիայի՝ Ռուսաստանի կազմ մտնելու ցանկությանը

Վրաստանն արձագանքել է Հարավային Օսեթիայի՝ Ռուսաստանի կազմ մտնելու ցանկությանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, Times․am: Վրաստանի իշխանությունները վստահ են, որ միջազգային հանրությունը չի ճանաչի Հարավային Օսեթիայի՝ Ռուսաստանի կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվեի արդյունքները։ Ինչպես փոխանցում է «Интерфакс»-ը, այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին։

«Այս իրավիճակում միջազգաին հանրությունը չի ճանաչի հանրաքվեի արդյունքները և այն կհամարվի ոչ լեգիտիմ։ Այս ամենն ունի ոչ միայն քաղաքական, այլև իրավական գնահատական։ Ես նկատի ունեմ Ստրասբուրգի դատարանի որոշումը»-ասել է նախարարը։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում