Բաքվում հայտարարել են, որ Երևանը փոխանցել է առաջին պատերազմում անհետ կորած 100 մարդու աճյուն

Բաքվում հայտարարել են, որ Երևանը փոխանցել է առաջին պատերազմում անհետ կորած 100 մարդու աճյուն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, Times․am: Հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել 100 մարդու աճյուն, որոնք համարվում էին անհետ կորած առաջին արցախյան պատերազմից։ Այս մասին երկուշաբթի, «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի ռազմագերների, պատանդների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովի քարտուղար Իսմայիլ Ախունդովը։

«Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 100 մարդու աճյուն, որոնք անհետ կորած էին համարվում առաջին ղարաբաղյան պատերազմից։ Նրանցից 60-ի ինքնությունը հաստատվել է», – ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում