«Արմենիա» ԲԿ-ում մահացել է Նուբարաշենի բանտից տեղափոխված կալանավորը

«Արմենիա» ԲԿ-ում մահացել է Նուբարաշենի բանտից տեղափոխված կալանավորը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, Times․am: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, ապրիլի 4-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ «էկզոգեն թունավորում, գանգուղեղային փակ վնասվածք» ախտորոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարությանն քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» ՔԿՀ-ից բուժօգնության տեղափոխված կալանավորը մահացել է։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը ՀՀ ՔրՕրի 266 հոդվածի 1-ին մասի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը) հատկանիշներով կալանավորված 57-ամյա Գևորգ Ա․-ն էր։

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մարտի 23-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում