AM | RU
USD
EUR
RUB

Մաղթում ենք, որ Փրկիչ մեր Տերը շնորհազարդի ընտանիքներին մանկանց քաղցր ճիչով․ Գարեգին Բ-ի ուղերձը

 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, Times․am: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով:

«Այսօր բարեբանում ենք Սուրբ Աստվածածնին, ով հավատավոր հոգով և խոնարհ սրտով ընդունեց հրեշտակաձայն ավետիսը Աստծո Որդու աշխարհգալստյան՝ մարդկության փրկության և հարուցյալ կյանքի համար։ Սուրբ Աստվածածինը մաքուր սրտից բխած հավատքի ու ներշնչման աղբյուր է բոլորի համար և օրինակ, որ հաստատուն մնանք առ Աստված սիրո, հույսի ու հավատարմության մեջ՝ նորոգվելու և վերափոխելու մեր կյանքը դժվարությունների ու մերօրյա տագնապների առջև։

Ավետման տոնը իր կենսատու խորհրդով տարիներ առաջ հռչակել ենք որպես մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։ Մաղթում ենք, որ Փրկիչ մեր Տերը շնորհազարդի բոլոր ընտանիքներին՝ մանկանց քաղցր ճիչով ու երջանկությամբ լցնելու իրենց հարկերը և բարօրության մեջ, ուրախ սրտով կրթելու և մեծացնելու ազգի ու մեր Սուրբ Եկեղեցու արժանավոր զավակներ։

Մեր հանապազ աղոթքն է, որ Տերը Սուրբ Աստվածածնի գթառատ բարեխոսությամբ խաղաղություն և օրհնյալ կյանք պարգևի համայն աշխարհին, մեր երկրին ու ժողովրդին՝ արդար ու բարի գործերով շենացնելու ազգային և հայրենական մեր կյանքը։

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

ապրիլ 7, 2022 թ.»։

Լրահոս
Սառցասարի ուղղությամբ ադրբեջանցիներն առաջխաղացում են ունեցել Երևանում Mazda 6-ը մխրճվել է կանգառի մեջ. կան վիրավորներ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ Գեներալ Սեյրան Սարոյանին կհուղարկավորեն իր ծննդավայրում` Հայկաշենում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Հայաստանում այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով 17-ամյա տղան ձերբակալվել է մորը խեղդամահ անելու կասկածանքով Որդու՝ Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի զինվորական հագուստով Կարին Տոնոյանը բարձրացել է Մասիսի գագաթ France Football պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակ»-ի հավակնորդների ցուցակը Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով մեղադրանք է առաջադրել նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին Որդին դիմել է ոստիկանություն, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկների պատճառով մայրը մահացել է «Ալիևի ասելիքն այն է, որ հայերն ու ադրբեջանցիները կարող են համատեղ բնակվել, շփվել՝ առանց միջնորդների» Մահացել է գեներալ Սեյրան Սարոյանը Սիրիայի ընդդիմադիր խմբերն այրել են Թուրքիայի դրոշները Շիրխանյանի համար 13, Վարդանյանի համար 16 տարի ազատազրկում․ դատախազը հանդես է եկել ճառով ՀՀ քաղաքացին դիմելով Ալիևին՝ խնդրել է իրեն շնորհել Ադրբեջանի քաղաքացիություն և հնարավորություն տալ բնակվել Ստեփանակերտում Փոխհրաձգություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի սահմանին Արցախում բախվել են ՌԴ խաղաղապահ զորախմբի և Սարուշենի բնակչի ավտոմեքենաները. 4 կին մահացել է Մինչև այլընտրանքային երթուղու պատրաստ լինելը Արցախը Հայաստանին կկապվի գրունտային ճանապարհով. տեսանյութ ՈւՂԻՂ. Քննարկում. «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» Դավիթաշենի շենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է կնոջ դի Իշխանությունները նպատակային ձևով Արցախի հարցը հանում են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել. Արցախի ՊՆ Երևանի և 7 մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Երբեք մի կորցրեք հավատն ու ինքնատիրապետումը, երբեք մի վստահեք դեմագոգներին, լաչառներին և պատահական մարդկանց․ Արցախի ԱԳ նախարար Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը կարող է տեղի ունենալ Կարսում Քոքոբելյանի հոր առևանգման փաստով ձերբակալվել է ՀՅԴ ԳՄ անդամն ու ևս երկու հոգի Աղվան Հովսեփյանն ազատ կարձակվի 100 միլիոն դրամ գրավի դիմաց. որոշումը հրապարակվեց Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Վարդենիսի դպրոցներից մեկի 6-րդ դասարանի աշակերտը Հարձակվել են «Հայէկոնոմբանկ»-ի գումար տեղափոխող մեքենայի վրա Փաշինյանը, Ալիևը և Պուտինը կարող են հանդիպել օգոստոսի վերջին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ փոխանակման կետերում Ընտրողների 58 տոկոսը չի պատրաստվում ձայն տալ Էրդողանին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղ կունենա սեպտեմբերին Աղվան Հովսեփյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել Վարորդների սթափությունը կգնահատվի արյան ու մեզի փորձաքննության հիմա վրա Օգոստոսի 14-ին Հայաստանյաց Առաքելական Եկեղեցին նշելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Հունվարի 1-ից ջրի սակագինը կարող է թանկանալ. «Ժողովուրդ» Արթուր Վանեցյանը ներկայացրել է անվտանգային ճարտարապետության կարևորագույն բաղկացուցիչները Ոսկու գինը նվազել է, արծաթի արժեքը չի փոխվել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan