Ադրբեջանցիների սարքած ծեծկռտուքի հետևանքով տուժել են խաղաղապահները

Ադրբեջանցիների սարքած ծեծկռտուքի հետևանքով տուժել են խաղաղապահները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, Times․am: Քարագլուխ ներխուժած ադրբեջանցի զինծառայողների և ռուս խաղաղապահների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել խաղաղապահներից մի քանիսը։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ, որի ժամանակ, կայքի աղբյուրի փոխանցմամբ, ադրբեջանցիները, ըստ ամենայնի, ալկոհոլի ազդեցության տակ են եղել: Ավելին` իրենց ձեռքերին ազատություն տալուց բացի ագրեսորները նաև օդ են կրակել։

«Փաստինֆո»-ի` քաջատեղյակ աղբյուրը փաստել է, որ ադրբեջանցիների սարքած ծեծկռտուքի հետևանքով վնասվածք ստացած ռուս խաղաղապահները հիվանդանոց են տեղափոխվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում