Opel-ը մխրճվել է ՊՆ ЗИЛ 131-ի մեջ. 4 վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ

Opel-ը մխրճվել է ՊՆ ЗИЛ 131-ի մեջ. 4 վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայի օգնությամբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, Times․am: Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:15-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Ծովակ գյուղի վարչական տարածքում Opel մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված ЗИЛ 131 մակնիշի ավտոմեքենայի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Բախման հետևանքով ЗИЛ-ն էլ առաջ է ընթացել և բախվել Volkswagen մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից երկուսին Opel-ի միջից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակերի նախարարության փրկարար ծառայության Վարդենիսի թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն:

Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը։ Վիրավորներին, որոնցից մեկը ծայրահեղ ծանր է, 3-ը՝ ծանր կայուն, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում