Տարակուսելի է, որ ՌԴ խաղաղապահներն ԱԺ պատգամավորներին թույլ չեն տվել մտնել Արցախ․ Փաշինյան

Տարակուսելի է, որ ՌԴ խաղաղապահներն ԱԺ պատգամավորներին թույլ չեն տվել մտնել Արցախ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, Times․am: Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ ապրիլի 12-ին ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ արգելելու դեպքին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը նշեց, որ տարակուսանքի տեղիք է տալիս այն փաստը, որ ապրիլի 12-ին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը չի թույլատրել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Արցախ։

«Ինչու՞ է տարակուսանքի տեղիք տալիս, որովհետև այդ գործելակերպը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթին, որ Լաչինի միջանցքը հենց դրա համար էլ նախատեսված է, որ ապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապը։ Ի դեպ, ուզում եմ ասել, որ միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել ևս Ազգային ժողովի պատգամավորների շարժը արգելելու կամ արգելափակելու, որովհետև դա հենց դրա համար է, որ ապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև»,- շեշտեց վարչապետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում