Արցախի նախագահը Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ քննարկել է Արցախի ապագայի մասով անելիքները

Արցախի նախագահը Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ քննարկել է Արցախի ապագայի մասով անելիքները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, Times․am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին հանդիպել է Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ:

Քննարկվել են երկրի առջև ծառացած արտաքին ու ներքին հիմնական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները: Մտքեր են փոխանակվել Արցախի ապագայի վրա տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի ազդեցության և իշխանությունների հնարավոր անելիքների շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում