Թուրքիայի ԶՈւ-ն ներխուժում է Իրաքի խորքերը․ «Իրա՛ք, քեզ կասեմ, Սյունի՛ք, դու լսի՛»․ թուրքագետ

Թուրքիայի ԶՈւ-ն ներխուժում է Իրաքի խորքերը․ «Իրա՛ք, քեզ կասեմ, Սյունի՛ք, դու լսի՛»․ թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, Times․am: Թուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Երեկ նշել էի, որ Թուրքիայի Զինված ուժերը պատրաստվում են ներխուժել Իրաքի խորքերը և նվաճել նոր տարածքներ՝ «ահաբեկիչների դեմ» նոր ռազմական գործողություն իրականացնելու պատրվակով։
Այսօր առավոտյան Թուրքիային ՊՆ-ն պաշտոնապես հայտարարեց ռազմական գործողությունների մեկնարկը։

Հիշեցնեմ, որ այդ տարածքը, որը նվաճվում է Թուրքիայի կողմից, բոլոր միջազգային փաստաթղթերով Իրաք է, բայց դա չի կանգնեցնում «խաղաղասեր» Թուրքիային։ Ավելին, այն նույն «խաղաղությունը» արդեն մոտ 10 տարի է բացվել է Սիրիայի, Լիբիայի ժողովուրդների համար։ Իսկ Կիպրոսում «խաղաղության դարաշրջանը» բացվել է 1974 թ.-ին։

Այս առիթով վերաձևակերպեմ հայտնի ասացվածքը՝ «Իրա՛ք, քեզ կասեմ, Սյունի՛ք, դու լսի՛»»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում