Ինչպես են ուղեկցել Փաշինյանին Մոսկվայում․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, Times․am: Известия թերթը հրապարկել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես են ուղեկցում Նիկոլ Փաշինյանին։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Օդանավակայանում նրան դիմավորել են ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն և ՌԴ ԱԳՆ պետական արարողակարգի պետ Իգոր Բոգդաշևը։
Ռուսաստանում նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։