Ուզում են կասեցնել այս շարժումը, բայց հնարավոր չէ. կա պայքար՝ հանուն հայրենիքի. Արթուր Վանեցյան

Ուզում են կասեցնել այս շարժումը, բայց հնարավոր չէ. կա պայքար՝ հանուն հայրենիքի. Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, Times․am: Ազատության հրապարակում շարունակվում են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված բողոքի ակցիաները, փոխանցում է Aysor.am-ը։:

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները հայտարարեցին, որ նստացույց են հայտարարում ու միանում են 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանին ու Արթուր Ավագյանին, ովքեր Ազատության հրապարակում հացադուլ են հայտարարել:

Ոստիկանությունը արգելեց ծնողներին վրան տեղադրել. վերջիններս մեկ ժամ ժամանակ խնդրեցին ծնողներից, որ հասկանան՝ թույլ տա՞ն տեղադրել վրանը, թե՞ ոչ:

 ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսքով՝ ոստիկանությունը տեսնում է, որ շարժումն ամեն օր թափ է ստանում ու ամեն գնով փորձում է կասեցնել այն:

«Ուզում են կասեցնել այս շարժումը, բայց հնարավոր չէ, որովհետև այս շարժումը կազմակերպված չէ, ամեն մեկն ինքն է որոշում ինչ անել. կա մի նպատակ, կա պայքար՝ հանուն հայրենիքի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանը:

Վանեցյանը, հիշեցնենք, չորրորդ օրն է, ինչ Ազատության հրապարակում անժամկետ նստացույց է իրականացնում. պատճառն Արցախի ծուրջ ստեղծված իրավիճակն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում