ԱԱԾ գործող տնօրենն ինձ հետ կապ չի հաստատել. մեր պայքարի իմաստն անվտանգային հարցերն են. Վանեցյան

ԱԱԾ գործող տնօրենն ինձ հետ կապ չի հաստատել. մեր պայքարի իմաստն անվտանգային հարցերն են. Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, Times․am: Տրամադրությունս շատ լավ է, մարտական, գիշերն անցել է նորմալ, որևէ արտառոց դեպք չի գրանցվել, մեզ հետ գիշերել են բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ասում են, որ շարունակելու են մինչև վերջ պայքարը։ 24News.am-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում Ազատության հրապարակում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ով վեցերորդ օրն է, ինչ բողոքի ակցիա է իրականացնում այնտեղ։

Նա մեկնաբանեց նաև ԱԱԾ տնօրենի նախկին ժ/պ Միքայել Համբարձումյանի հայտարարությունն առ այն, որ այդ կառույցի գործող ղեկավար Արմեն Աբազյանը պետք է այցելի Վանեցյանին, քանի որ վերջինիս բարձրացրած հարցերն անվտանգային բնույթի են։

«Միքայել Համբարձումյանը ճիշտ է ասում, մեր բարձրացրած խնդիրները վերաբերում են Հայաստանի և Արցախի անվտանգային երկարաժամկետ հարցերին։ ԱԱԾ գործող տնօրենն ինձ հետ կապ չի հաստատել, չի հանդիպել, Միքայել Համբարձումյանն իր կարծիքն էր ասում», – նշել է Վանեցյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում