Ռոման Բաղդասարյանին ապտակելու համար բերման ենթարկված քաղաքացին ազատ արձակվեց

Ռոման Բաղդասարյանին ապտակելու համար բերման ենթարկված քաղաքացին ազատ արձակվեց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, Times․am: Ռոման Բաղդասարյանին ապտակելու համար բերման ենթարկված արժանապատիվ քաղաքացին ազատ արձակվեց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Երևանում քաղաքացի Գրիգոր Հարությունյանը պատահար հանդիպել, ապտակել է բլոգեր Ռոման Բաղդասարյանին, որը հայտնի է արցախցիների նկատմամբ ատելության քարոզով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում