Մակրոնը հաղթեց Ֆրանսիայի նախագահական ընտրություններում

Մակրոնը հաղթեց Ֆրանսիայի նախագահական ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, Times․am: Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում վերընտրվել է երկրի ղեկավարի պաշտոնում, ստանալով ընտրողների 58% քվեն։ Այս մասին հայտնում է ֆրանսիական BFM հեռուստաընկերությունը:

Նրա մրցակից Մարի Լը Պենը, ստանալով ընտրողների 42,4% քվեն, ընդունել է իր պարտությունը և կոչ է արել ընտրողներին աջակցել իր կուսակցությանն ամռանը կայանալիք Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում:

Մակրոնը Ֆրանսիայի նախագահն է 2017 թվականից։ Ժակ Շիրակից հետո նա առաջին նախագահն է, ում հաջողվել է վերընտրվել երկրորդ անգամ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում