Երևանում փողոց փակելու համար բերման է ենթարկվել 18 անձ. Ոստիկանություն

Երևանում փողոց փակելու համար բերման է ենթարկվել 18 անձ. Ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, Times․am: Մայրաքաղաքում փողոցներ փակելու համար բերման է ենթարկվել 18 անձ։

«Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել 11 անձ, 7 անձ էլ բերման է ենթարկվել Թումանյան փողոցից՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար», – Aysor.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Հիշեցնենք՝ մայրաքաղաքի տարբեր փողոցներում ընդդիմությունն ապակենտրոն պայքար է իրականացնում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում