«Մինչև լավ ապրելը դեռ պետք է ապրել». Արյունոտ ձեռքերով շապիկներ՝ ԱԳՆ-ի դիմաց․ տեսանյութ

«Մինչև լավ ապրելը դեռ պետք է ապրել». Արյունոտ ձեռքերով շապիկներ՝ ԱԳՆ-ի դիմաց․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, Times․am: Երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց։ Նրանց ուսերին Հայաստանի ու Արցախի դրոշներն են, ձեռքներին պաստառներ. «Ամոթ», «Զիջելու հայրենիք չունենք», «Հայաստանը լինելու է, Արցախը լինելու է», «Մի կործանեք երկիրը», «Մինչեւ լավ ապրելը դեռ պետք է ապրել», գրում է News.am-ը:

Նրանք իրենց հետ բերել են արյունոտ ձեռքերով շապիկներ, որոնք դրեցին աստիճանների վրա:

Երիտասարդները վանկարկում են «Առանց թուրքի Հայաստան», նրանք նստեցին ԱԳՆ-ի դիմացի աստիճաններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում