Երևանում խաղաղ ակցիաների 52 մասնակից է բերման ենթարկվել

Երևանում խաղաղ ակցիաների 52 մասնակից է բերման ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, Times․am: Ոստիկանությունը փորձում է խոչընդոտել Երեւանում տեղի ունեցող խաղաղ ակցիաների իրականացմանը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօր միաժամանակ տարբեր անհնազանդության գործողություններ են տեղի ունեցել մայրաքաղաքի տարբեր հատվածներում, մետրոյի կայարաններում, որոնց մի շարք մասնակիցների ոստիկանությունը բերման է ենթարկել։

ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ բերման է ենթարկվել 52 անձ, որոնցից 46-ը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար, իսկ 6 քաղաքացի՝ նույն օրենսգրքի 172,3 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, այն է՝ ոստիկանության ծառայողին վիրավորելը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում