«Ռոման» ու Մխիթարյանը տարաձայնություն ունեն

«Ռոման» ու Մխիթարյանը տարաձայնություն ունեն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, Times․am: Իտալական «Ռոմայի» մարզչական շտաբը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ եւ ակումբի ղեկավարությունը ցանկանում են երկարաձգել պայմանագիրը Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, սակայն պայմանավորվել կողմերը դեռ չեն կարողանում, հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։

Հռոմեական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է մեկ տարվա պայմանագիր։ Մխիթարյանը ցանկանում է կնքել երկու տարվա պայմանագիր։

Հայ ֆուտբոլիստը «Ռոմային» է միացել 2019-ին։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ հուլիսի 1-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում