Հանրահավաքին շատ լուրջ պետք է վերաբերվել, այն միայն դավաճանին փոխելու մասին չէ․ քաղաքագետ

Հանրահավաքին շատ լուրջ պետք է վերաբերվել, այն միայն դավաճանին փոխելու մասին չէ․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, Times․am: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նախօրեին հայտարարեց, որ մայիսի 1-ին Երևանում տեղի կունենա վերջին տարիների ամենահուժկու հանրահավաքը: Ես կարծում եմ, որ դա պետք է լինի նաև ամենակարևոր հանրահավաքը: Հայաստանում հեղափոխական վիճակ է ու անհրաժեշտ է, որպեսզի մեր հանրությունը հստակ իմանա, թե ինչ է փոխում և ինչպիսի ապագայի հիմքեր դնում: Հանրահավաքը նախևառաջ այդ հարցին պետք է պատասխանի: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ մեր հանրությունն արդեն այսօր մեծ քննարկում սկսի այդ խնդիրների մասին:

Հիմա մտածելու, ռազմավարություններ մշակելու և առաջարկներով հանդես գալու ճիշտ ժամանակն է: Մտածող մարդիկ պետք է կարողանան տեսնել ու հասկանալ հանրային պահանջները և հանրահավաքի ճիշտ օրակարգ ձևավորեն: Միայն այդ դեպքում կարող ենք վստահ լինել, որ ցեխից դուրս գալով` ցեխաջուրը չենք ընկնի:

Դրա համար խնդրում եմ հանրահավաքին շատ լուրջ վերաբերվել: Բոլորին եմ խնդրում: Այն միայն դավաճանին հեռացնելու մասին չէ: Այն մեր երկրի ու ժողովրդի ապագայի մասին է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում