Հակակոռուպցիոն կոմիտեն ստացել է Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը

Հակակոռուպցիոն կոմիտեն ստացել է Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, Times․am: Հակակոռուպցիոն կոմիտեն ստացել է Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ այն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կքննարկվի։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ զոհված զինծառայողների ծնողները ՀՀ գլխավոր դատախազությունից պահանջում էին քրեական գործով իրենց որպես տուժողների իրավահաջորդ ճանաչել, ինչը բավարարվել է։ Մյուս պահանջը, որը ներկայացվել էր ծնողների կողմից, վերաբերում էր Նիկոլ Փաշինյանին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելուն։ Նշված միջնորդությունը դատախազությունն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում քննարկելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում