Թոփ-10․ Ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող 10 հայ ֆուտբոլիստներն այս պահին

Թոփ-10․ Ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող 10 հայ ֆուտբոլիստներն այս պահին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, Times․am: Transfermarkt-ը հրապարակել է ներկայումս ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող 10 հայ ֆուտբոլիստների ցուցակը։

Առաջին հորիզոնականում է գտնվում «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի տրանսֆերային արժեքը կազմում է 10 միլիոն եվրո, փոխանցում է armsport-ը:

Ութ միլիոն եվրո տրանսֆերային արժեքով երկրորդ տեղում է «Կոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ Լավագույն եռյակը եզրափակում է «Բրյուգեում» վարձավճարով հանդես եկող Սարգիս Ադամյանը, որի տրանսֆերային արժեքը կազմում է 3,5 միլիոն եվրո։

Տասնյակում են ընդգրկվել նաև հետևյալ ֆուտբոլիստները՝

4․ Էդուարդ Սպերցյան, 3 միլիոն եվրո
5․ Տիգրան Բարսեղյան, 2,5 միլիոն եվրո
6․ Խորեն Բայրամյան, 2 միլիոն եվրո
7․ Նորբերտո Բրիասկո Բալեկյան, 1,7 միլիոն եվրո
8․ Վարազդատ Հարոյան, 1,2 միլիոն եվրո
9․ Վահան Բիչախչյան, 1,2 միլիոն եվրո
10․ Կամո Հովհաննիսյան, 900 հազար եվրո

Հետևեք մեզ նաև Telegram-ում