Վաղը փակում ենք Երևանի ու մարզերի ճանապարհները. Իշխան Սաղաթելյան

Վաղը փակում ենք Երևանի ու մարզերի ճանապարհները. Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, Times․am: Դիմադրության շարժման նախաձեռնած մայիսի 2-ի հերթական բազմամարդ հավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն անդրադարձավ ոստիկանության կիրառած բիրտ գործողություններին։

«Եթե Նիկոլին թվում է, թե ոստիկանների միջոցով կկարողանա ճնշել ժողովրդի կամքը, թող տեսնի այս ժողովրդին ու համոզվի․ այս պայքարն անկասելի ա»,- շեշտեց ընդդիմադիր գործիչը։

Նա նաև կոչ արեց քաղաքացիներին ավելի ակտիվանալ և միանալ իրենց պայքարին, քանի որ այն հանուն Հայաստանի ու Արցախի է։

«Վաղը առավոտվանից պետք է փակենք մարզային ճանապարհները, որպեսզի ոստիկանները չկենտրոնան Երևանում»,-հավելեց Սաղաթելյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում