Բռնության լուրերին ի պատասխան՝ չե՛ք կարող, Նիկոլը Հայաստանում իշխանություն չունի․ տեսանյութ

Բռնության լուրերին ի պատասխան՝ չե՛ք կարող, Նիկոլը Հայաստանում իշխանություն չունի․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, Times․am: Լուրեր են տարածվում, որ Ֆրանսիայի հրապարակում բռնություններ են լինելու․ չե՛ք կարող, բոլոր հրապարակները մեր տրամադրության տակ են, Նիկոլը Հայաստանում իշխանություն չունի՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայում հրապարակում՝ դիմելով արդեն երկրորդ օրն այնտեղ գիշերող խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցներին։

Նա նշեց, որ այս պահին 200-ից ավելի բերման ենթարկվածներ կան, բայց անգամ ոստիկանության բաժանմունքներում նրանք ազգային-հեղափոխական երգեր են երգում, այնպես որ նրանց ոգին կոտրել հնարավոր չէ։

Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ այսօր մինչև 16։00-ն շարժման մասնակիցները շարունակելու են փակել փողոցները՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Դրանից հետո ճանապարհները կբացվեն, որ ժամը 19։00-ին մարդիկ կարողանան գալ Ֆրանսիայի հրապարակ՝ հանրահավքի։

Սաղաթելյանը նաև արձանագրեց, որ այսօր փակվել են գրեթե բոլոր մարզերի մայրուղիները։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժման կոչով մասշտաբային անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում ամբողջ հանրապետությունում։ Երթևեկությունը կաթվածահար է։ Ֆրանսիայի հրապարակում արդեն երկրորդ գիշերը վրաններում են անցկացնում Փաշինյանին ապազգային կառավարման դեմ դուրս եկած արժանապատիվ քաղաքացիները։

Մանրամասն՝ տեսանյութում․

Հետևեք մեզ նաև Telegram-ում