Կարմիրբերետավորը գումար է «թռցրել» ցուցարարի գրպանից․ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն

Կարմիրբերետավորը գումար է «թռցրել» ցուցարարի գրպանից․ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, Times․am: Այսօր զավեշտալի միջադեպ է գրանցվել ցույցերի ժամանակ. փողոց փակող ցուցարարներից մեկի գրպանից ոստիկանները գումար են «թռցրել»։

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ 10:40-ի սահմաններում, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին և նրա ընկերներին բերման ենթարկելու ժամանակ:

Yerevan.today-ի հետ զրույցում տուժած քաղաքացին հաստատել է տեղեկատվությունը` նշելով, որ վճարման համար գրպանում պահած 200.000 դրամ գումարը գողացել է կարմիրբերետավորներից մեկը՝ իրեն բերման ենթարկելու պահին:

Քաղաքացին այդ մասին արդեն հաղորդում է տվել Ոստիկանության Էրեբունու բաժնում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում