ՈւՂԻՂ․ Ֆրանսիայի հրապարակում սկսվել է ընդդիմության մարդաշատ հանրահավաքը

ՈւՂԻՂ․ Ֆրանսիայի հրապարակում սկսվել է ընդդիմության մարդաշատ հանրահավաքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, Times․am: Երեւանի Ֆրանսիայի հրապարակում, որտեղ հատվում են մայրաքաղաքի երեք կենտրոնական պողոտաները՝ Մաշտոցի, Բաղրամյան եւ Սայաթ-Նովայի, սկսվել է ընդդիմության մարդաշատ հանրահավաքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի հրաժարականի պահանջով։ Առաջիկա րոպեներին կհայտարարվի հետագա գործողությունների մասին, փոխանցում է News.am-ը։

Նշենք, որ մայիսի 4-ի առավոտվանից ընդդիմության կողմնակիցները գերազանցապես Երեւանում ժամանակավորապես փակում էին հիմնական երթուղիները։ Մայրաքաղաքի սահմաններից դուրս նույնպես մայրուղիների փակման նման մի քանի գործողություններ են կատարվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում