Միրզոյանի և Մակունցի հետ հանդիպումից ժամեր անց Էնթոնի Բլինքենի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Միրզոյանի և Մակունցի հետ հանդիպումից ժամեր անց Էնթոնի Բլինքենի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, Times․am: Արարատ Միրզոյանի և Լիլիթ Մակունցի հետ հանդիպումից ժամեր անց, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը։

Դեռևս պարզ չէ, թե ումից է պետքարտուղարը վարակվել կորոնավիրուսով:

Մայիսի 1-ին Սպիտակ Տան լրագրողների հետ ընթրիքի ժամանակ Բլինքենի մոտ կորնավիրուս չի հայտնաբերվել: Հայտարարվել էր, որ բոլոր մասնակիցները տեստ են հանձնել ընթրիքից առաջ, որին ներկա է եղել նաև նախագահ Բայդենը: Բլինքենն ու Բայդենը այդ օրը չեն շփվել:

Մայիսի 2-ին տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Բլինքենի հանդիպումը:

Մայիսի 3-ին ամենայն հավանականությամբ Բլինքենը կորոնավիրուսի տեստ է հանձնել, որը դրական արդյունք է տվել:

Մայիսի 4-ին տեղեկությունը հաստատել է Պետդեպը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում