Ոստիկանությունը խայտառակ ուժեր է կենտրոնացրել, բայց այս ամենը անկասելի է․ Սաղաթելյան․ տեսանյութ

Ոստիկանությունը խայտառակ ուժեր է կենտրոնացրել, բայց այս ամենը անկասելի է․ Սաղաթելյան․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, Times․am: Ոստիկանությունը խայտառակ ուժեր է կենտրոնացրել, բայց այս ամենը անկասելի է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ ամփոփելով իր գլխավորած՝ «Դիմադրություն» շարժման երթի ընթացքը հանրապետության փողոցներով։

«Ընթացիկ միջադեպ են դրանք։ Ամբողջ քաղաքը պարալիզացված է, ժողովրդի ձեռքին է իշխանությունը։ Էս մարդկանց թիկունքում էդ վախկոտը չի կարող երկար թաքնված մնալ, վերջապես իրենք էլ կհասկանան, որ այլևս անհնար է ու կփակվի հարցը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակից երթեր մեկնարկեցին չորս ուղղություններով։ Նախօրեին Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ պարալիզացնելու են ողջ Երևանի երթևեկությունը։ «Դիմադրություն» շարժումը մայիսի 2-ից անհնազանդության ակցիաներ է անում Երևանում ու մարզերում։

Մանրամասն՝ տեսանյութում․

Հետևեք մեզ նաև Telegram-ում