AM | RU
USD
EUR
RUB

Քննչական կոմիտեն եւ Գլխավոր դատախազությունը լուրջ վեճ են ունեցել․ «Ժողովուրդ»

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, Times․am: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քննչական կոմիտեն եւ Գլխավոր դատախազությունը լուրջ վեճ են ունեցել. պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանության ավտոմեքենայի հարվածի հետեւանքով գրանցված վրաերթն է, որի պատճառով երիտասարդ աղջիկ մահացավ: Բանն այն է, որ դատախազությունը ցուցում է տվել, որը, սակայն, Քննչական կոմիտեն որոշել է չկատարել:

Ինչպես հայտնի է, 2022թ. ապրիլի 29-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել երիտասարդ աղջկան վրաերթի ենթարկած ոստիկանության մայոր Ա. Նավասարդյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, ինչպես նաեւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Եվ, ահա, այս որոշումից հետո սկսվել է իրավապահ համակարգի կռիվը:

Գործը հսկող դատախազը կոմիտեի քննիչից պահանջել է վերացնել այդ որոշումները, քննել նաեւ վարորդի՝ դեպքի վայրը լքելու հանգամանքը եւ կալանավորման միջնորդության հարցը քննարկել: Այս ցուցումը կոմիտեի դուրը չի եկել, եւ թեժ քննարկման են բռնվել դատախազության հետ, առարկություններ ներկայացրել, ինչը մերժվել է դատախազության կողմից: Չի բացառվում, որ երկու ուժային կառույցների վեճը այն աստիճան թեժանա, որ որոշվի քրեական գործը ուղարկել ԱԱԾ: Ասել է թե՝ դատախազի միակ հույսը իր ցուցումները կատարելու համար մնացել է ԱԱԾ-ն, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը եւ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներքին տարաձայնություններ ունեն:

«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է այդ թեմային, եւ հիմա էլ Քննչական կոմիտեն է սկսել դատախազության ցուցումների դեմ ընդվզել, մինչդեռ դա օրենսդրական խիստ պահանջ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները արտահերթ ԱԺ նիստ են հրավիրել՝ մեր օրակարգով․ Իշխան Սաղաթելյան Հազարավոր ոստիկանների հետևում ինչո՞ւ ես «պախկվում», գողեգող շրջում քաղաքում․ Աննա Գրիգորյան «Պրոխոդնոյ դվոր» թուրքի համար չենք լինելու. Արամ Վարդևանյան․ տեսանյութ Մենք տարածաշրջանում պետք է դառնանք գործոն, ոչ թե մուրացկան, որին խղճում և գրոշներ են նետում Այս իշխանություններն ամեն ինչ անում են, որ արտաքին պրոցեսները դառնան անշրջելի․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Անդրիասյանի եղբայրը․ տեսանյութ Բրիտանիայում կապիկի ծաղիկի դեպքերի թիվը հասել է 78-ի ԵՄ-ն առաջարկում է Ուկրաինային Ռուսաստանին հանձնել երկրի արևելյան ու հարավային տարածքները «Առանց Նիկոլ» և «Առանց թուրքի». Տիգրանաշենում դիմավորում և ճանապարհում են այսպես. տեսանյութ Արցախի ճակատագրի ու կարգավիճակի որոշման բացառիկ իրավունքը պատկանում է Արցախի ժողովրդին ու իշխանություններին․ Արայիկ Հարությունյան Մայիսի 26-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Մայիսի 26-ին Արարատի մարզի մի շարք համայնքներում մի քանի ժամ ջուր չի լինի Մայիսի 26-ին Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Էսօր ԱԺ-ում էդ խրոնիկ սուտասանն ասել ա, կքայլեն, կքայլեն՝ կմաշվեն, մաշվում են դավաճաննե՛րը Պատուհանից կոնֆետներ նետեցին երթի մասնակիցներին․ տեսանյութ Նիկոլն ուզում ա իր թիմին հույս տա․ հասկանում ա՝ թիմը վտանգն զգալու դեպքում առաջինն ա իրեն լքելու Նիկոլը կրկին իր ոճի մեջ էր. Մանիպուլյատիվ, պոպուլիստական, անհիմն ու վտանգավոր հայտարարությունների շարք էր բացել. Զաքարյան Բա էն էշն ո՞ւր ա․ բոլորիս հայտնի իլհամիկը հսկողության տակ ա․ Սևադա Ղուկասյան «Հազարավոր զոհեր տված, Շուշին ու Հադրութը հանձնածին հիշեցնեմ»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքում է Փաշինյանին «Առանց Նիկոլ, Հայաստան». Քաղաքացիների ինքնաբուխ ակցիան՝ մետրոյում. տեսանյութ Բռնցքամարտի ԵԱ. Ռաֆայել Հովհաննիսյանը մեկնարկել է հաղթանակով ՈւՂԻՂ․ Ընդդիմությունը հանրահավաք ու երթ է անցկացնում Ադրբեջանում հայտարարել են ապրիլի 23-ին գերեվարված զինծառայողին հայկական կողմին վերադարձնելու մասին Սատարել Նիկոլին՝ նշանակում է սատարել պետություն չունենալուն. Իշխան Սաղաթելյան Իշխանությունը վտանգում ու վարկաբեկում է ռազմագերիներին․ նրանց վերադարձը ՔՊ օրակարգից հանվել է ՈւՂԻՂ․ Ընդդիմության հավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում Դոլարն ու եվրոն արժեզրկվում են, ռուբլին՝ կայունանում Ռուսաստանը և Աֆրիկան միասին կկարողանան անվտանգություն ապահովել աշխարհում. Պուտին Նիկո՛լ, տղա՞ ես՝ դիմացիր․ գալիս է զոհերի ծնողների ժամանակը․ Կարին Տոնոյան Ամերիաբանկն արժանացել է «Կայուն ֆինանսավորման գծով լավագույն բանկ» մրցանակին Լարված վիճակ դատարանում. զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների ու կարգադրիչների միջև բախում սկսվեց․ տեսանյութ Սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում Տղա՞ են` թող գան. իշխանությանը խորհրդարան ենք հրավիրում. արտահերթ նիստ ենք նախաձեռնում. Սաղաթելյան ԿԺԴՀ-ն կատարել Է միջուկային ռազմամթերքի ճայթեցնող սարքի փորձարկումներ ՌԴ դեսպանն այցելել է Սյունիքի «Տեղ», «Պարույր Սևակ» սահմանային անցակետեր և Մեղրիի սահմանապահ ջոկատ Եվս մի ճիգ ու ամեն բան ավարտված կլինի դավաճանների այս իշխանության համար․ քաղաքագետ Փաշինյանի թիկնազորի պետը շարունակում է գործել նոր ենթադրյալ հանցագործություններ. Էդգար Ղազարյան Սուտասանների հետ հարցուպատասխանն անիմաստ ա. իշխանության են իրենց բարեկեցությունն ապահովելու համար Փոխանցենք քաղաքացիների պահանջը այդ դավաճաններին․ ընդդիմադիր պատգամավորները պատրաստվում են մտնել ԱԽ շենք Նախագահական նստավայրի բոլոր մուտքերը փակ են. Հայկ Մամիջանյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan