Համայնքի ղեկավարնե՛ր, կոչ եմ անում համախմբվել շարժման շուրջ․ Գեղամասար համայնքի ղեկավար. տեսանյութ

Համայնքի ղեկավարնե՛ր, կոչ եմ անում համախմբվել շարժման շուրջ․ Գեղամասար համայնքի ղեկավար. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, Times․am: «Իշխանությունները վերջական վտանգում են Արցախի գոյությունն ու ՀՀ սահմանները, միավորվե՛նք, որ կարողանանք պաշտպանել Հայաստաննու Արցախը»,-ինչպես փոխանցում է Yerevan.Today.am-ը, այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

Անդրադառնալով սահմանամերձ բնակավայրերի առջև ծառացած հիմնական խնդրին, նա նշեց, որ իշխանությունը դիտավորյալ անտեսում է սահմանամերձ գյուղերում գյուղատնտնտեսական խնդիրները, միտումնավոր տապալում գյուղատնտեսությունը, մարդիկ զրկվեն իրենց ապրուստի միակ միջոցից ու ստիպված լքեն իրենց բնակատեղիները։

«Դիմում եմ Ժողովրդի կողմից վստահության քվե ստացած համայնքի ղեկավարներին։ Համայնքի ղեկավարներ, կոչ եմ անում համախմբվել , ակնկալում եմ բոլորիդ դրական արձագանքը։ Չի կարելի վստահել այս իշխանությանը, որը դարձել է Թուրքիայի կամակատարը»,-ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում