Կարմիրբերետավորները չեն կատարում իշխանության հրահանգները․ դուրս են գալիս համակարգից․ Սաղաթելյան

Կարմիրբերետավորները չեն կատարում իշխանության հրահանգները․ դուրս են գալիս համակարգից․ Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, Times․am: «Բազմաթիվ արժանապատիվ ոստիկաններ, սպաներ, կարմիրբերետավորներ հրաժարվել են կատարել այս իշխանությունների հրահանգները, դիմում են գրել ու դուրս են եկել համակարգից։ Ինչպես փոխանցում է 24News.am-ը, այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, Ֆրանսիայի հրապարակում հրավիրված Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Ընդդիմադիր գործիչը նաև կոչ արեց միջազգային կառույցներին՝ երկակի ստանդարտներով չառաջնորդվել և իրենց լռությամբ չխրախուսել, որ ՀՀ օրվա իշխանությունները շարունակեն իրենց ապօրինությունները քաղաքացիների նկատմամբ։

«Վաղը՝ 16։00, գալիս ենք Ֆրանսիայի հրապարակ, միասին կարևոր գործ ունենք անելու»,- հավելեց Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում