Բերման է ենթարկվել 44-օրյա պատերազմի մասնակից, ՀՅԴ ՆԱՈՒՄ անդամ Վելիխան Խլղաթյանը

Բերման է ենթարկվել 44-օրյա պատերազմի մասնակից, ՀՅԴ ՆԱՈՒՄ անդամ Վելիխան Խլղաթյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, Times․am: ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը տարածել է հաղորդագրություն, որում նշված է․

«Քիչ առաջ նիկոլական իշխանության կամակատար իրավապահների կողմից տեղի է ունեցել հերթական խուլիգանությունը, առանց որևէ հիմնավորման, տանից բերման է ենթարկվել 44֊օրյա պատերազմի մասնակից, ՀՅԴ ՆԱՈՒՄ անդամ Վելիխան Խլղաթյանը։ Այս մասին տեղակացնում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը:

«Իրավապահներին հորդորում ենք վերջ տալ ամենօրյա ապօրինություններին։

Ոչ մի ճնշում, ոչ մի բռնություն չի լռեցնելու մեզ։

#ՆիկոլՀեռացիր»:
 

Հետևեք մեզ նաև Telegram-ում