AM | RU
USD
EUR
RUB

Եթե մեր ժողովուրդը ոտքի կանգնի և մաքրի այս դավաճաններին Հայաստանից, ապա և՛ Դադիվանքը, և՛ Շուշին, և՛ Հադրութը կլինեն մերը․ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան․ «Իրավունք»

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, Times․am: «Իրավունք» թերթը գրում է․ ««Հոգեւորականներին, եկեղեցուն քննադատողներին խորհուրդ եմ տալիս Աստվածաշունչ կարդան եւ դարձի գան: Նրանք, ովքեր հոգեւորականներին թիրախավորում են, բժշկի լուրջ կարիք ունեն»: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով հոգեւորականներին եւ եկեղեցուն թիրախավորելու նիկոլյան ժամանակաշրջանի գործընթացին, որի նոր զարգացումը դարձավ ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնող Ալենի վերջին խայտառակ հայտարարությունը, նման կարծիք հայտնեց Դադիվանքի հեղինակավոր վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը՝ ընդգծելով.

-Եվ,գիտեք, դա նոր բան չէ: Այս իշխանությունները 2018 թվականից սկսած թիրախավորել են Հայ առաքելական եկեղեցուն եւ եկեղեցականներին: Ինչո՞ւ, որովհետեւ հոգեւորականները այսօրվա պարգեւավճարներին չեն տրվում, չեն հնազանդվում իրենց չարագործություններին:

- Ասում են, որ հոգեւորականները ձայն-ծպտուն չէին հանում մինչեւ 2018 թվականը, իսկ հիմա խառնվում են քաղաքականությանը:

- Հոգեւորականները երբեք քաղաքականությանը չեն խառնվում, այլ ընդհակառակը՝ արդարության ձայն են բարձրացնում: 2018 թվականին էլ մենք կարծում էինք, որ ժողովուրդը ավելի խելացի կգտնվի, ավելի իմաստուն կգտնվի, բայց ճիշտ հակառակը եղավ: Ազգի դավաճաններ ծնվեցին, թեեւ նրանք կային, բայց 2018-ին ավելի ցայտուն դրսեւորվեցին աններելի դավաճանները: Գիտեք, մարմնական մեղքերի համար կա մեղքերի թողություն, բայց ազգի դավաճանին ներում-բեկում չկա, նրանք պետք է պատժվեն: Այսօրվա դավաճանները պետք է մաքրվեն մեր ներսից, որպեսզի կարողանանք դրսի հետ կանգնել ու պայքարել: Եթե այսպես շարունակվի, եթե այս հողատու, դավաճան իշխանավորները լռեն ու ասեն, որ մենք թուրքի հետ պետք է հաշտվենք, ապա ե՛ւ թուրքերը, ե՛ւ ուդիները ե՛ւ ով առհասարակ ցանկանա, կգնա եւ ծես կմատուցի Դադիվանքում: Ու երբ վերջնականապես Դադիվանքը ընկնի ազերիների ձեռքը, կտեսնեք, թե ինչի կվերածվի ընդամենը մեկ օրվա մեջ: Աստված մի արասցե, որ մենք այդ օրվան ականատես լինենք: Ես հավատում եմ, որ եթե մեր ժողովուրդը խելացի գտնվի, ոտքի կանգնի եւ մաքրի այս դավաճաններին Հայաստան աշխարհից, ապա այն ժամանակ ե՛ւ Դադիվանքը, ե՛ւ Շուշին, ե՛ւ Հադրութը կլինեն մերը:

Ուրախալին այն է, որը ժողովուրդը այսօր չի ուզում այս իրավիճակում ապրել: Այսօրվա իշխանավորները, թեպետ ասացին` տեր ենք, «Արցախը Հայաստան է եւ վերջ», բայց տվեցին հողը ու պատրաստվում են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ինչպե՞ս հասկանանք սա: Իսկ եթե ասում են՝ Արցախը երբեք Հայաստանի մաս չի կազմել, ապա այդ ինչպե՞ս 1813թ.-ի տվյալներով Արցախում կային եւ գործում էին 1311 վանք ու եկեղեցի: Ստացվում է՝ Ադրբեջանը թո՞ւյլ է տվել, որ մենք այդ եկեղեցիները սարքենք Արցախում՝ Ադրբեջանի տիրապետության տա՞կ: Թող մեր այսօրվա իշխանավորները գնան եւ ուսումնասիրեն պատմությունը, որ քարտեզը կարպետից տարբերեն:

- Տեր Հովհաննես, դերասան Հովհաննես Ազոյանն իր էջում կիսվել էր Ձեզ վերաբերող նյութով՝ մասնավորապես գրելով. «Խուլիգանները լինում են նաեւ կրոնական»: Դուք մինչ այս պահը չեք մեկնաբանել:

- Ես, իհարկե, այդ տղայի մակարդակին չեմ իջնի: Ընդամենը այդ տղային եւ նրա նմաններին հոգեւոր առողջություն եմ մաղթում, մենք պետք է այդպիսիններին բժշկենք, անհավատներին դարձի բերենք:

Ի դեպ. «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, մայիսի 9-ին, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հրամանով, Քոլատակ գյուղում գտնվող 7-րդ դարի Սուրբ Հակոբավանք վանքի (Մեծառանց) վանահայր է նշանակվել Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը: Ինչը հաստատեց նաեւ Տեր Հովհաննեսը»:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս
Բրյուսելյան հանդիպումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել․ «Հրապարակ» Մոսկվան ունի հաշվարկներ. ռուս քաղաքագետ. «Ժողովուրդ» Մխիթարյանը եռագույնով է տոնել «Ռոմայի» հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայում Ով է հրամայել քերել Արցախի դրոշով «Արցախ» գրառումը․ «Հրապարակ» Նիկոլ Փաշինյանն ու թիմը նորից նահանջեցին․ «Հրապարակ» Փաշինյանը Սամվել Բաբայանի միջոցով փորձում է շանտաժի ենթարկել Արցախի նախագահին. «Փաստ» Սյունիքը բզկտելու ճարտարապետները․ «Հրապարակ» «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները արտահերթ ԱԺ նիստ են հրավիրել՝ մեր օրակարգով․ Իշխան Սաղաթելյան Հազարավոր ոստիկանների հետևում ինչո՞ւ ես «պախկվում», գողեգող շրջում քաղաքում․ Աննա Գրիգորյան «Պրոխոդնոյ դվոր» թուրքի համար չենք լինելու. Արամ Վարդևանյան․ տեսանյութ Մենք տարածաշրջանում պետք է դառնանք գործոն, ոչ թե մուրացկան, որին խղճում և գրոշներ են նետում Այս իշխանություններն ամեն ինչ անում են, որ արտաքին պրոցեսները դառնան անշրջելի․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Անդրիասյանի եղբայրը․ տեսանյութ Բրիտանիայում կապիկի ծաղիկի դեպքերի թիվը հասել է 78-ի ԵՄ-ն առաջարկում է Ուկրաինային Ռուսաստանին հանձնել երկրի արևելյան ու հարավային տարածքները «Առանց Նիկոլ» և «Առանց թուրքի». Տիգրանաշենում դիմավորում և ճանապարհում են այսպես. տեսանյութ Արցախի ճակատագրի ու կարգավիճակի որոշման բացառիկ իրավունքը պատկանում է Արցախի ժողովրդին ու իշխանություններին․ Արայիկ Հարությունյան Մայիսի 26-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Մայիսի 26-ին Արարատի մարզի մի շարք համայնքներում մի քանի ժամ ջուր չի լինի Մայիսի 26-ին Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Էսօր ԱԺ-ում էդ խրոնիկ սուտասանն ասել ա, կքայլեն, կքայլեն՝ կմաշվեն, մաշվում են դավաճաննե՛րը Պատուհանից կոնֆետներ նետեցին երթի մասնակիցներին․ տեսանյութ Նիկոլն ուզում ա իր թիմին հույս տա․ հասկանում ա՝ թիմը վտանգն զգալու դեպքում առաջինն ա իրեն լքելու Նիկոլը կրկին իր ոճի մեջ էր. Մանիպուլյատիվ, պոպուլիստական, անհիմն ու վտանգավոր հայտարարությունների շարք էր բացել. Զաքարյան Բա էն էշն ո՞ւր ա․ բոլորիս հայտնի իլհամիկը հսկողության տակ ա․ Սևադա Ղուկասյան «Հազարավոր զոհեր տված, Շուշին ու Հադրութը հանձնածին հիշեցնեմ»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքում է Փաշինյանին «Առանց Նիկոլ, Հայաստան». Քաղաքացիների ինքնաբուխ ակցիան՝ մետրոյում. տեսանյութ Բռնցքամարտի ԵԱ. Ռաֆայել Հովհաննիսյանը մեկնարկել է հաղթանակով ՈւՂԻՂ․ Ընդդիմությունը հանրահավաք ու երթ է անցկացնում Ադրբեջանում հայտարարել են ապրիլի 23-ին գերեվարված զինծառայողին հայկական կողմին վերադարձնելու մասին Սատարել Նիկոլին՝ նշանակում է սատարել պետություն չունենալուն. Իշխան Սաղաթելյան Իշխանությունը վտանգում ու վարկաբեկում է ռազմագերիներին․ նրանց վերադարձը ՔՊ օրակարգից հանվել է ՈւՂԻՂ․ Ընդդիմության հավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում Դոլարն ու եվրոն արժեզրկվում են, ռուբլին՝ կայունանում Ռուսաստանը և Աֆրիկան միասին կկարողանան անվտանգություն ապահովել աշխարհում. Պուտին Նիկո՛լ, տղա՞ ես՝ դիմացիր․ գալիս է զոհերի ծնողների ժամանակը․ Կարին Տոնոյան Ամերիաբանկն արժանացել է «Կայուն ֆինանսավորման գծով լավագույն բանկ» մրցանակին Լարված վիճակ դատարանում. զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների ու կարգադրիչների միջև բախում սկսվեց․ տեսանյութ Սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում Տղա՞ են` թող գան. իշխանությանը խորհրդարան ենք հրավիրում. արտահերթ նիստ ենք նախաձեռնում. Սաղաթելյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan