Միայնակ մայրը ձերբակալվել է, իսկ անչափահաս դուստրը մնացել է մեն-մենակ

Միայնակ մայրը ձերբակալվել է, իսկ անչափահաս դուստրը մնացել է մեն-մենակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, Times․am: Միայնակ մայրը ձերբակալվել է, իսկ անչափահաս դուստրը մնացել է մեն-մենակ… Դարերով կանգուն չգրված օրենքները խարխլվում են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ:

Քրեական գործի շրջանակներում երեկ ձերբակալվել են Ավետիք Չալաբյանը և Էմմա Սարգսյանը։

Գործի վերաբերյալ Ռուբեն Մելիքյանը գրառում է կատարել՝ նշելով. «Չգիտես՝ ում կողմից կատարված, չգիտես՝ ինչպես համացանցում հայտնված ձայնագրությունը ուղեկցվում էր քաղաքացի Էմմա Սարգսյանի լուսանկարով։ Հիշեցնեմ, որ այդ ձայնագրության հիման վրա ժամեր առաջ ձերբակալվել է հանրային գործիչ Ավետիք Չալաբյանը։ Հաշվի առնելով Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությունում նշված ձայնագրության վկայակոչումը՝ քաղաքացի Էմմա Սարգսյանի հետ ինքնակամ ներկայացել ենք ՔԿ Երևանի վարչություն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում