Արման Մրտեյանը հռչակվեց Եվրոպայի եռակի չեմպիոն

Արման Մրտեյանը հռչակվեց Եվրոպայի եռակի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, Times․am: Բուխարեստում ընթացող բազկամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող 17-ամյա Արման Մրտեյանն այսօր վաստակեց երրորդ ոսկե մեդալն ու դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն։ Մարզիկն իր տարիքային խմբի՝ պատանեկան առաջնության 2 ոսկե մեդալները նվաճելուց հետո այսօր ուժերն էր չափում մեծահասակների մրցմանը։ Մրտեյանը, հաղթելով թուրք մարզիկին, դարձավ նաև բազկամարտի մեծահասակների չեմպիոն։

Նա աշխարհի փոխչեմպիոն է և՛ աջ, և՛ ձախ ձեռքերի մրցապայքարում։

Հիշեցնենք, որ Արման Մրտեյանը մրցում էր 60 կգ քաշային կարգում։

Հիշեցնենք, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մայիսի 7-ին մեկնարկել է Բազկամարտի Եվրոպայի առաջնությունը, այն կտևի մինչև մայիսի 14-ը, կմրցեն 27 երկրի մարզիկներ։

Առաջնությանը մասնակցում են հետևյալ երկրների ներկայացուցիչ մարզիկները՝ Հայաստան, Ադրբեջան, Բելգիա, Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիա, Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իսրայել, Իտալիա, Լատվիա, Լիտվա, Մոլդովա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Ռումինիա, Սերբիա, Սլովակիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Թուրքիա, Ուկրաինա։

Բազկամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնում է 11 մարզիկ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում