Էսքանով համ ձեր տուն, համ ձեր կաբինետ կգանք, եթե մեզ ողջունած մարդկանց գործից հանեք. Սաղաթելյան

Էսքանով համ ձեր տուն, համ ձեր կաբինետ կգանք, եթե մեզ ողջունած մարդկանց գործից հանեք. Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, Times․am: Մեզ տեղեկացրին, որ նախարարության այն աշխատակիցները, ովքեր մեզ ձեռքով էին անում, ողջունում էին, բոլորին նկարել են՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՀՀ կառավարության՝ ցուցարարների կողմից շրջափակված 3-րդ մասնաշենքի դիմաց։

«Եթե որևէ մեկը նրանց փորձի աշխատանքից ազատել՝ այսքան մարդով գնալու ենք իր կաբինետ։ Հետևաբար, զգուշացնում եմ, որևէ աշխատակից մեզ ողջունելու, մեզ միանալու կամ իր քաղաքական հայացքների համար հանկարծ ենթարկվեց հետապնդման՝ այսքանով կգանք հա՛մ ձեր տուն, հա՛մ էլ կաբինետ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Ցուցարարները ավարտեցին շենքի շրջափակումը, շարունակեցին երթը՝ ժամը 20։00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք անցկացնելու ծրագրով։

Մանրամասն՝ տեսանյութում․

Հետևեք մեզ նաև Telegram-ում