Ադրբեջանն ու Թուրքիան թող իմանան` առ ոչինչ ենք ճանաչելու Փաշինյանի` իրենց հետ բանակցածը

Ադրբեջանն ու Թուրքիան թող իմանան` առ ոչինչ ենք ճանաչելու Փաշինյանի` իրենց հետ բանակցածը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, Times․am: Մենք հստակ հայտարարել ենք, որ Փաշինյանի որևէ պայմանավորվածություն առ աչինչ է, որովհետև ինքը ժողովրդի կողմից մանդատ չունի։ Սա թող իմանան միջազգային գործընկերները, այդ թվում Ադրբեջանն ու Թուրքիան, որ իր հետ որևէ պայմանավորվածություն, մեր ժողովրդի կողմից հայտարարելու ենք առ ոչինչ։ Ինչպես փոխանցում է 24News.am-ը, այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։

«Այն պայմանավորվածությունները, որոնք Փաշինյանը փորձում է ձեռք բերել Ադրբեջանի հետ, դա խաղաղության պայմանագր չէ, դա հայրենազրկման պայմանագիր է»,-նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում