Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստը մահացել է 27 տարեկանում

Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստը մահացել է 27 տարեկանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, Times․am: «Բարսելոնայի» երիտասարդական թիմի նախկին հարձակվող, արգենտինացի Մաքսի Ռոլոնը ողբերգական ավտովթարի զոհ է դարձել Արգենտինայում։ Ինչպես փոխանցում է Armsport.am-ը, այս մասին հայտնում է Ole-ն։

Աղբյուրի փոխանցմամբ, 27-ամյա ֆուտբոլիստը մեքենայի մեջ է գտնվել իր եղբոր հետ։ Ինչ-որ պահի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել ծառի մեջ։ Ռոլոնն ու իր եղբայրը մահացել են։

«Բարսելոնայի» մամուլի քարտուղարությունն արդեն ցավակցություն է հղել Մաքսի Ռոլոնի հարազատներին։

Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ռոլոնը նաև 7 հանդիպում է անցկացրել Արգենտինայի Մ20 տարեկանների թիմում, դարձել է 1 գոլի հեղինակ, իսկ 2015 թվականին էլ թիմի հետ հռչակվել է Հարավային Ամերիկայի Մ20 տարեկանների չեմպիոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում