Փոքր խմբեր կազմակերպեք և վաղն առավոտյան փակեք Երևանի բոլոր փողոցները․ Սաղաթելյան

Փոքր խմբեր կազմակերպեք և վաղն առավոտյան փակեք Երևանի բոլոր փողոցները․ Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, Times․am: ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի հայրենակիցներ, վաղը առավոտյան շատ կարևոր գործ ունենք անելու։ Դիմում եմ հանրային բոլոր գործիչներին, սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերին, Արցախի ու Հայաստանի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայի՝ կոչ արեք ձեր հետևորդներին վաղը առավոտյան 8-ին փողոց դուրս գալ և անհնազանդության ակցիաներ իրականացնել։

Սոցիալական ցանցերի ձեր էջերում գրեք մեր ակցիաների մասին, ձեր ընկերներրի ու հետևորդների օգնությամբ փոքր խմբեր կազմակերպեք և վաղը առավոտյան փակեք Երևանի բոլոր փողոցները։ Սա շատ կարևոր գործ է։ Հաղթանակը մոտ է։ Եվ թող Աստված օգնական լինի ամենքիս»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում