Վաղը ամբողջ քաղաքը պարալիզացվելու է․ Իշխան Սաղաթելյանը հատուկ կոչով դիմեց ՀՀ բոլոր քաղաքացիներին

Վաղը ամբողջ քաղաքը պարալիզացվելու է․ Իշխան Սաղաթելյանը հատուկ կոչով դիմեց ՀՀ բոլոր քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, Times․am: Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց, որ վաղը՝ մայիսի 17-ին, կանցկացվեն բողոքի և անհնազանդության ակցիաներ։

«Առավոտյան ժամը 08։00-ից անհնազանդության, բողոքի զանգվածային խաղաղ ակցիաներ ենք սկսում։ Փակելու ենք ճանապարհներ, կասեցնելու ենք երթևեկությունը, ամբողջ քաղաքը վաղն առավոտյան պետք է պարալիզացվի»,- ասաց նա։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ վաղվա ակցիաները կդադարեցվեն այն ժամանակ, երբ ընդդիմությունն ու պայքարի դուրս եկած քաղաքացիները որոշեն։

«Վաղը հստակ պետք է փաստենք, որ ժողովուրդն ամբողջությամբ դուրս է եկել փողոց, Փաշինյանն ալևս իշխանություն չունի մեր երկրում»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ երեկոյան՝ 19։00-ին, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է տեղի ունենալու։

Մանրամասները՝ տեսանյութում

Հետևեք մեզ նաև Telegram-ում