AM | RU
USD
EUR
RUB

Փաստաբանների պալատը դատապարտում է Ոստիկանության բաժիններ՝ փաստաբանների մուտքը խոչընդոտելը

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, Times․am: ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովն այսօր հրատապ կարգով քննարկել է փաստաբան Սուզաննա Խչեյանի ներկայացրած հաղորդումը՝ իր մասնագիտական գործունեությունը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից խոչընդոտելու վերաբերյալ: Այս մասին ասված է ՀՀ փաստաբանների պալատի տարածած հայտարարության մեջ։

Փաստաբանը, մասնավորապես, հայտնել է, որ նշված բաժնի ծառայողները տևական ժամանակ (ավելին քան մեկ ժամ) թույլ չեն տվել իրեն մուտք գործել ոստիկանության բաժին՝ իրավաբանական օգնություն ցուցաբերելու ազատությունը սահմանափակված իր վստահորդին: Իրավիճակի վերաբերյալ փաստաբանը հաղորդում է ներկայացրել Ոստիկանության Երևան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոն (1‑02) և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, ինչպես նաև պարբերաբար տեղեկություններ է հաղորդել բերման ենթարկված քաղաքացիներին առաջնային իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար ՀՀ փաստաբանների պալատի կողմից ձևավորված փաստաբանների խմբի համակարգողին:

Ոստիկանության ծառայողները, որպես փաստաբանի մուտքն արգելելու պատճառաբանություն, ներկայացրել են ազատությունը սահմանափակված անձի՝ իրավաբանական օգնություն ստանալու ցանկություն չունենալը, որն ըստ փաստաբանի՝ հերքվել է վստահորդի հետ առանձնատեսակցության ժամանակ, և ինքը ստանձնել է նրա պաշտպանությունը:

Ավելի ուշ՝ իր վստահորդին ոստիկանության այլ բաժին տեղափոխելուց հետո, ոստիկանության ծառայողները նաև փորձել են խոչընդոտել փաստաբանի ելքը ոստիկանության բաժնի վարչական շենքից:

Փաստաբանի ներկայացված տեղեկությունները հաստատվել են նաև ՀՀ փաստաբանների պալատի կողմից ձևավորված փաստաբանների խմբի համակարգողից և ՄԻՊ աշխատակազմից ստացված տվյալներով:

Հիմք ընդունելով ներկայացված փաստական հանգամանքները, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ փաստաբանների պալատի կողմից ձևավորված փաստաբանների խմբի համակարգողի կողմից ներկայացված տեղեկությունները վերջին շրջանում ոստիկանության բաժիններ տարատեսակ պատճառաբանություններով փաստաբանների մուտքը խոչընդոտելու դեպքերի մասին՝

ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը՝

· Խստորեն դատապարտում է փաստաբանի մասնագիտական գործունեությունը որևէ եղանակով խոչընդոտելու դրսևորումները՝ հիշեցնելով, որ այդպիսի գործելակերպն ուղղակիորեն վտանգում է անձանց սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքները և ազատությունները,

· Ոստիկանության ծառայողներին հորդորում է խստորեն հետևել օրենսդրական պահանջներին,

· ՀՀ ոստիկանությանը կոչ է անում միջոցներ ձեռնարկել նմանատիպ դեպքերը բացառելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Լրահոս
Լավրովը հայտարարեց ԵԱՀԿ ՄԽ հոգեհանգստի մասին․ տեսնենք՝ Նիկոլն ինչ ծաղկեպսակ կուղարկի Բացառիկ մանրամասներ՝ Ապարանից. կրակոցներ են եղել նաև սպանությունից առաջ․ տեսանյութ ԱԱԾ-ն չեզոքացրել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի գործունեությունը․ տեսանյութ Պատգամավորի եղբայրը եղել է դեպքի վայրում՝ գազի կալոնկում. մանրամասներ` Ապարանի միջադեպից Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Սյունիքի մարզում ԱԺ պատգամավորի եղբորորդու ողբերգական ավտովթարի փաստով հարուցվել է քրեական գործ Պայմանագրային զինծառայողները վթարի են ենթարկվել քաղաքացիական մեքենայով․ նրանցից մեկը մահացել է․ ՊԲ ՈւՂԻՂ․ Ապարանում սպանվածների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Ձերբակալվել է Թուրքիայում անտառային հրդեհի հեղինակը Սյունիքում վթար է եղել ՊՆ КамАЗ-ի մասնակցությամբ. 1 զինծառայող տեղում մահացել է, 4-ը՝ հոսպիտալացվել «Դիմադրության» շարժման հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հուլիսի 1-ին Նոյեմբերի 9-ը դատավճիռ չէ, նորմալ իշխանության դեպքում հնարավոր է այս վիճակից դուրս գալ. Իշխան Սաղաթելյան ՈւՂԻՂ․ «Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում Հուզված եմ, որ Շառլ Ազնավուրի հայրենիքում եմ. Զազը հետաքրքրությամբ է սպասում երևանյան մենահամերգին Մինսկում հանդիպել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները. Դավթյանը խոսել է հրադադարի խախտումներից Բերձորի գազի խողովակներն ապամոնտաժվում են և ուղարկվում Շուշիի շրջան․ քաղաքապետ Ավտոտեխսպասարկման կետում պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր Վարդազարյան- Ջհանգիրյան ձայնագրությունը հետևանք չի ունենա, ՔԿ-ն գտնվում է վարչապետի գրպանում Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում, թե իբր հայկական կողմը խախտել է հրադադարը․ ՊՆ Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Այսօր կրկին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում․ Իշխան Սաղաթելյան «Կուսակցությանն իմ անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում եմ ներկայացրել». Տիգրան Ուլիխանյանը հեռանում է «ՔՊ»-ից Հրազդանի կիրճում 20-ամյա աղջիկը դանակահարել է 29-ամյա կնոջը ՔԿ-ում նյութեր են նախապատրաստվում Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի ձայնագրության վերաբերյալ Կաշառքի դիմաց ապօրինի վարորդական վկայականներ ստանալու համար մեղադրանք է առաջադրվել 28 անձի Հայ դատի հանձնախումբը մտահոգված է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրմամբ Ջո Բայդենը շրջանցել է 907-րդ բանաձևը. ԱՄՆ-ն կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին Հրաժարականից առաջ Նիկոլը որոշել է մի հատ էլ ինքը ստորացնի տիկին Վիկտորինի սիրելի «բարեփոխիչ» Ջհանգիրյանին ՔՊ-ի մութ տրամադրությունները բացահայտում են յուրայինները. «Հրապարակ» Պատգամավորները պետբյուջեի հաշվին Գորիս են գնացել․ «Ժողովուրդ» Փաշինյանի ընկերն օրենքի խախտմամբ տնօրեն է նշանակվել․ «Հրապարակ» Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Բացառիկ մանրամասներ. ինչ է ասել Ռուբեն Վարդազարյանը քննիչին․ «Ժողովուրդ» Երևանի և 8 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Սամվել Բաբայանն իշխանությունից նոր զիջումներ է ուզում կորզել. «Հրապարակ» Վանաձորի նիստը նորից տապալվեց. ՔՊ-ն մոբիլիզացրել է իր ողջ ռեսուրսը, սպառնացել․ «Հրապարակ» Նար-Դոսի անվան դպրոցի դիմաց բարդին արմատից պոկվել ու տապալվել է, վնասելով մի քանի ավտոմեքենա Ինչո՞ւ գերթանկարժեք ու գերժամանակակից Սու-30-ները պատերազմի օրերին այդպես էլ օդ չբարձրացան Չեմ համարում, որ ձախողվել ենք, շարունակելու եմ պայքարել․ Արթուր Վանեցյան Երևանում քամին վնասել է շինությունների տանիքներ, կոտրել ծառեր և պոկել էլեկտրական լարեր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan