«Ազովստալ»-ից 256 ուկրաինացի զինվոր հանձնվել է ռուսական կողմին

«Ազովստալ»-ից 256 ուկրաինացի զինվոր հանձնվել է ռուսական կողմին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, Times․am: Ավելի քան 250 ուկրաինացի զինվոր, այդ թվում՝ 51 վիրավոր, Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքից հանձնվել է։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, երեքշաբթի հայտնել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) տարածքային պաշտպանության շտաբում։

«Ընդհանուր առմամբ Մարիուպոլի «Ազովստալ» մետալուրգիական գործարանի տարածքից 256 ուկրաինացի զինյալ է հանձնվել, գերիների թվում վիրավորների թիվը 51 է», – ասվում է շտաբի թելեգրամյան ալիքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում