Այսօր Բրյուսելում տեղի կունենա Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը

Այսօր Բրյուսելում տեղի կունենա Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, Times․am: Այսօր՝ մայիսի 22-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահի և Եվրոպական խորհրդի ղեկավարի հետ։

Ինչպես ավելի վաղ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էր հավաստիացրել, եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում.

«Ադրբեջանի հետ մեր քննարկումների ընթացիկ օրակարգը հանրահայտ է: Դրանք են՝ հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության բանակցությունների մեկնարկի համար մեր եւ Ադրբեջանի ներկայացրած կետերը, որոնք նույնպես հրապարակված են եւ ներառում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման, գերիների վերադարձի եւ անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցեր, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ կապված հարցեր, սահմանների սահմանագծման եւ սահմանազատման, ինչպես նաեւ սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի հետ կապված հարցեր:

Սա նույն օրակարգն է, ինչ քննարկվել է նախորդ հանդիպումների ընթացքում»,- հայտարարել էր ԱԽ քարտուղարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում