ՈւՂԻՂ․ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

ՈւՂԻՂ․ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, Times․am: Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:

Մայիսի 22-30-ը Եվրոպայի 39 երկրի 219 բռնցքամարտիկ 13 քաշային կարգերում կպայքարի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար: Հայաստանը ներկայացուցիչ ունի բոլոր քաշային կարգերում: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն՝ Բարեղամ Հարությունյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Նարեկ Զախարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) եւ Դավիթ Չալոյան (+92 կգ):

Բացման արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (ЕUBC) նախագահ Իոաննիս Ֆիլիպատոսը եւ Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ (IBA) Ումար Կրեմլյովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում