Ռուսաստանում «Сармат» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները կանցնեն մարտական հերթապահության․ տեսանյութ

Ռուսաստանում «Сармат» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները կանցնեն մարտական հերթապահության․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, Times․am: Ռուսաստանում շուրջ 50 հատ «Сармат» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները կանցնեն մարտական հերթապահության։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում հայտնել է «Роскосмос» կորպորացիայի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը։

Նա հրապարակել է կադրեր, որտեղ երևում է Կամչատկայում ուսումնավարժանքի ժամանակ «Сармата»-ի հարվածից առաջացած խոր ակոսը։ Ռոգոզինը նշել է, որ միջուկային մարտագլխիկի պարագայում այդ ակոսը կլինի շատ ավելի մեծ ու խորը և շատ ռադիոակտրիվ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում