AM | RU
USD
EUR
RUB

Արցախը երբեք չի կարող մաս կազմել Ադրբեջանին. ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբ

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, Times․am: Արցախը երբեք չի կարող մաս կազմել Ադրբեջանին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը:

«Երկու ամսից պակաս ժամանակահատվածում, Եվրոպական Խորհրդի նախագահ՝ Շառլ Միշելը երկրորդ անգամ հյուրընկալում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցելու համար, ինչպես նախկինում հայտարարել է նախագահ Շառլ Միշելը:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը բազմաթիվ անգամներ և տարբեր ձևերով խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները․

– Հայտարարության մեջ ասված է, որ կողմերը հրադադարից հետո մնում են իրենց տեղերում, սակայն ադրբեջանական զորքերը Արցախում և Հայաստանում տասնյակ կիլոմետրեր առաջ են եկել եռակողմ հայտարարությունից հետո։
– Օգտվելով հանգամանքից, որ Արցախին սպասարկող գազատարը անցնում է ադրբեջանական հսկողության տակ գտնվող տարածքով, ձմռան ցրտաշունչ ժամանակաշրջանում ադրբեջանական կողմը փակեց այն՝ Արցախի ազգաբնակչությանը մատնելով աղետալի պայմանների։
– Սահմանամերձ հատվածներում հայ ազգաբնակչության հանդեպ կատարվում է հոգեբանական սպառնալիքների կիրառում հայերեն լեզվով։
– Հայկական մշակույթի կոթողներ, եկեղեցիներ և հուշարձաններ պղծվում և ոչնչացվում են, փորձելով նրանց հայկական ծագումը ավաղավել։
– Շարունակվում է էթնիկ զտումների տասնամյակների քաղաքականությունը, որի վերջնական նպատակը Արցախն ամբողջությամբ հայերից դատարկելն է։

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը, իր տարբեր երկրներում գործող Հայ Դատի հանձնախմբերի հետ միասին, որոնք հարյուրհազարավոր հայկական ծագումով եվրոպացի քաղաքացիներ են ներկայացնում կոչ են անում Եվրոպական Խորհրդի նախագահին և Եվրոպայի գործադիր իշխանությանը այս հանդիպմանը ընդառաջ հաշվի նստել հետևյալ հույժ կարևոր հանգամանքների հետ․

Եվրախորհրդարանը մարտի 10-ին բանաձև է ընդունել, որտեղ խիստ մտահոգություն է հայտնում Արցախում էթնիկ զտումների հանցավոր գործողությունների նկատմամբ և հայկական մշակութային կոթողների և կրոնական ժառանգության ոչնչացումը։

Արցախի հակամարտության շուրջ բանակցությունները պետք է անպայմանորեն տեղի ունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանականերում, որտեղ ի թիվս այլ հիմնարար սկզբունքների Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը դիտվում է որպես գերակա առաջնահերթություն։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացները պետք է տեղի ունենան երկու երկրների համար ընդունելի պայմաններում, հաշվի առնելով սահմանամերձ տարածքներում ապրող ազգաբնակչության մարդու իրավունքները և սահմանների առաջացման պատմական անցյալը։ Ադրբեջանի կողմից ռազմական հաջողություններով պայմանավորված հարձակողապաշտ նկրտումները դատապարտելի են։

Բազմաթիվ հայ ռազմագերիներ մինչև օրս գտնվում են անմարդկային խոշտանգումների պայմաններում Բաքվի բանտերում։ Ադրբեջանը չի իրագործում իր ստորագրությամբ հաստատված պարտավորությունները՝ արհամարելով բազմաթիվ երկրների կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների կոչերը։

Թուրքիայի և ահաբեկչական միավորումների օգնությամբ ձեռք բերված ռազմական հաջողությունը Ադրբեջանը չի կարող օգտագործել Հայաստանի ինքնիշխան տարածքը, որպես միջանցք օգտագործելու համար:

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը, եվրոպական երկրների Հայ Դատի հանձնախմբերի հետ միասին հայտարարում է, որ Եվրամիության միջնորդությամբ տեղի ունեցող բանակցություններում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է անկյունաքարային կետ լինի, հետևաբար Արցախը երբեք չի կարող մաս կազմել Ադրբեջանին։

Եվրոպան պետք է օգտագործի իր բոլոր լծակները ազդելու Ադրբեջանի հարձակողապաշտ քաղաքականության վրա և Արցախի հայ ազգաբնակչության էթնիկ զտումը կանխելու համար։ Ադրբեջանը չի կարող Արցախի ժողովրդին խաղաղություն պարտադրել, որը վերջին հաշվով նրա ոչնչացումն է նշանակում իր իսկ հազարամյա հայրենիքում»։

Լրահոս
Լավրովը հայտարարեց ԵԱՀԿ ՄԽ հոգեհանգստի մասին․ տեսնենք՝ Նիկոլն ինչ ծաղկեպսակ կուղարկի Բացառիկ մանրամասներ՝ Ապարանից. կրակոցներ են եղել նաև սպանությունից առաջ․ տեսանյութ ԱԱԾ-ն չեզոքացրել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի գործունեությունը․ տեսանյութ Պատգամավորի եղբայրը եղել է դեպքի վայրում՝ գազի կալոնկում. մանրամասներ` Ապարանի միջադեպից Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Սյունիքի մարզում ԱԺ պատգամավորի եղբորորդու ողբերգական ավտովթարի փաստով հարուցվել է քրեական գործ Պայմանագրային զինծառայողները վթարի են ենթարկվել քաղաքացիական մեքենայով․ նրանցից մեկը մահացել է․ ՊԲ ՈւՂԻՂ․ Ապարանում սպանվածների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Ձերբակալվել է Թուրքիայում անտառային հրդեհի հեղինակը Սյունիքում վթար է եղել ՊՆ КамАЗ-ի մասնակցությամբ. 1 զինծառայող տեղում մահացել է, 4-ը՝ հոսպիտալացվել «Դիմադրության» շարժման հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հուլիսի 1-ին Նոյեմբերի 9-ը դատավճիռ չէ, նորմալ իշխանության դեպքում հնարավոր է այս վիճակից դուրս գալ. Իշխան Սաղաթելյան ՈւՂԻՂ․ «Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում Հուզված եմ, որ Շառլ Ազնավուրի հայրենիքում եմ. Զազը հետաքրքրությամբ է սպասում երևանյան մենահամերգին Մինսկում հանդիպել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները. Դավթյանը խոսել է հրադադարի խախտումներից Բերձորի գազի խողովակներն ապամոնտաժվում են և ուղարկվում Շուշիի շրջան․ քաղաքապետ Ավտոտեխսպասարկման կետում պայթյունից տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր Վարդազարյան- Ջհանգիրյան ձայնագրությունը հետևանք չի ունենա, ՔԿ-ն գտնվում է վարչապետի գրպանում Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում, թե իբր հայկական կողմը խախտել է հրադադարը․ ՊՆ Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Այսօր կրկին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում․ Իշխան Սաղաթելյան «Կուսակցությանն իմ անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում եմ ներկայացրել». Տիգրան Ուլիխանյանը հեռանում է «ՔՊ»-ից Հրազդանի կիրճում 20-ամյա աղջիկը դանակահարել է 29-ամյա կնոջը ՔԿ-ում նյութեր են նախապատրաստվում Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի ձայնագրության վերաբերյալ Կաշառքի դիմաց ապօրինի վարորդական վկայականներ ստանալու համար մեղադրանք է առաջադրվել 28 անձի Հայ դատի հանձնախումբը մտահոգված է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրմամբ Ջո Բայդենը շրջանցել է 907-րդ բանաձևը. ԱՄՆ-ն կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին Հրաժարականից առաջ Նիկոլը որոշել է մի հատ էլ ինքը ստորացնի տիկին Վիկտորինի սիրելի «բարեփոխիչ» Ջհանգիրյանին ՔՊ-ի մութ տրամադրությունները բացահայտում են յուրայինները. «Հրապարակ» Պատգամավորները պետբյուջեի հաշվին Գորիս են գնացել․ «Ժողովուրդ» Փաշինյանի ընկերն օրենքի խախտմամբ տնօրեն է նշանակվել․ «Հրապարակ» Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին Բացառիկ մանրամասներ. ինչ է ասել Ռուբեն Վարդազարյանը քննիչին․ «Ժողովուրդ» Երևանի և 8 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Սամվել Բաբայանն իշխանությունից նոր զիջումներ է ուզում կորզել. «Հրապարակ» Վանաձորի նիստը նորից տապալվեց. ՔՊ-ն մոբիլիզացրել է իր ողջ ռեսուրսը, սպառնացել․ «Հրապարակ» Նար-Դոսի անվան դպրոցի դիմաց բարդին արմատից պոկվել ու տապալվել է, վնասելով մի քանի ավտոմեքենա Ինչո՞ւ գերթանկարժեք ու գերժամանակակից Սու-30-ները պատերազմի օրերին այդպես էլ օդ չբարձրացան Չեմ համարում, որ ձախողվել ենք, շարունակելու եմ պայքարել․ Արթուր Վանեցյան Երևանում քամին վնասել է շինությունների տանիքներ, կոտրել ծառեր և պոկել էլեկտրական լարեր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan