Կարսում ընթանում են թուրք-արդբեջանական զորավարժություններ

Կարսում ընթանում են թուրք-արդբեջանական զորավարժություններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, Times․am: Թուրքիայի Կարս նահանգում ընթանում են թուրք-ադրբեջանական «Հեյդար Ալիև-2022» անվամբ համատեղ զորավարժությունններ: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ զորավարժություններն ավարտվելու են մայիսի 26-ին:

Նշվել է, որ զորավարժության անցկացման նպատակն է ուժեղացնել համագործակցությունը Թուրքիայի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև:

Ադրբեջանի կողմից զորավարժություններին մասնակցում են տանկային զորամիավորումներ և մի շարք այլ ստորաբաժանումներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում